Միշուստինը կարգադրել է հասնել 80-90 % կոլեկտիվ իմունիտետի
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրել է թարմացնել բնակչության պատվաստումների մոդելն այնպես, որ առնվազն 80-90 տոկոս կոլեկտիվ իմունիտետ ձևավորվի: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նշվում է կառավարության կայքում:
«Ռոսպոտրեբնադզորին… Ռուսաստանի Առողջապահության նախարարութանը … իրականացնել բնակչության պատվաստումների համաճարակաբանական և մաթեմատիկական մոդելը՝ նկատի ունենալով, որ անհրաժեշտ է հասնել առնվազն 80 (90) % կոլեկտիվ իմունիտետի, պատվաստել Ռուսաստանի տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, բնակչության կրկնակի պատվաստում իրականացնել՝ հաշվի առնելով վիրուսային մուտացիաների ռիսկերը», – նշված է կառավարության պորտալում:
Մինչև հուլիսի 8-ը գերատեսչությունները պարտավոր են ներկայացնել COVID-19-ի դեմ դեղամիջոցների պահանջարկի հաշվարկ:
Կարծիքներ