ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը ներկա կգտնվի Փարիզյան միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փետրվարի 27-ից մինչև մարտի 1-ը կգործուղվի Ֆրանսիա, որտեղ ներկա կգտնվի Փարիզյան միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրան գործուղելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։
«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին 2023 թվականի փետրվարի 27-ից մինչև մարտի 1-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզյան միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ:
Կարծիքներ