Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետը լրանալու հիմքով:
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը՝ նշելով, որ որոշումն ուժի մեջ կմտնի 10 օրից։
Հիշեցնենք՝ Շահինյանը մեղադրվում էր հանցավոր սխեմաների կիրառմամբ բազմադրվագ կոռուպցիոն հանցագործությունների կատարման համար:
Կարծիքներ