ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի նախագահները քննարկել են միգրացիան եւ պանդեմիայի դեմ պայքարը

ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի նախագահներ Ջո Բայդենը եւ Մանուել Լոպես Օբրադորը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են միգրացիան եւ պանդեմիայի դեմ պայքարը, հաղորդում է Reuters-ը:
Օբրադորը հայտնել է, որ հեռախոսազրույցը «հաճելի էր եւ հարգալից»: Այս մասին նա գրել է Թվիթթերում:
«Ամեն ինչ ցույց է տալիս, որ հարաբերությունները լավ կլինեն եւ ի շահ մեր ժողովուրդների»,-հավելել է նա:
Օբրադորը հեռախոսազրույցի ժամանակ նշել է ԱՄՆ-ում մեքսիկացի ներգաղթյալների ժառանգությունն ու պնդել, որ միգրացիայի կառավարման լավագույն միջոցը տեղում զարգացման աջակցությունն է:
Նրա խոսքով՝ Մեքսիկան կարեւոր դեր ունի Բայդենի՝ իմիգրացիոն համակարգի բարեփոխման ծրագրերում:
Կարծիքներ