Փաշինյանը ներկա է գտնվել Էրդողանի երդմնակալության արարողությանը

Փաշինյանը ներկա է գտնվել Էրդողանի երդմնակալության արարողությանը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա:  

Վարչապետին ուղեկցում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

Անկարայի «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը:

Վարչապետ Փաշինյանը ներկա կգտնվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում