Պարենի անվտանգությունը առաջնային նշանակություն ունի. նախագահի հանդիպել է «Սյունիք Ֆուդ» ընկերության սեփականատիրոջը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Սյունիք Ֆուդ» ընկերության սեփականատեր Սարմեն Սարգսյանի հետ:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ պարենի անվտանգության խնդիրներն առաջնային նշանակություն ունեն ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում, և այս առումով կարևոր է տեղական արտադրողների դերը:
Ընկերության ղեկավարը տեղեկություններ է ներկայացրել համավարակային իրավիճակում իրենց գործունեության մասին՝ նշելով, որ, ինչպես իրենց շատ գործընկերներ, իրենք ևս ներկայումս որոշակի դժվարություններ ունեն, ինչը կարող է ոչ բարենպաստ ազդեցություն ունենալ հետագա աշխատանքների վրա:
Զրուցակիցներն անդրադարձել են մարզերում գործունեություն ծավալող ընկերությունների զարգացման հեռանկարներին, կարևորել նրանց անխափան գործունեությունն ինչպես աշխատատեղերի ստեղծման, այնպես էլ գյուղացիական տնտեսությունների հետ համագործակցության առումով:
Կարծիքներ