ԵՄ առաջնորդները համաձայն են ավելի շատ ներդրումներ կատարել պաշտպանության ոլորտում․ Շառլ Միշել
ԵՄ առաջնորդները պայմանավորվել են էլ ավելի արդյունավետ ներդրումներ կատարել պաշտպանության ոլորտում և զարգացնել Եվրամիության պաշտպանական արդյունաբերությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հայտարարությանը։
Նա ընդգծել է, որ ԵՄ-ն պետք է զարգացնի նաև պաշտպանական արդյունաբերությունը։
Ինչպես նշվում է գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, Եվրոպական խորհուրդը պաշտպանական նպատակների իրականացման վերաբերյալ մի քանի կարևոր հանձնարարականներ է տվել ԵՄ խորհրդին։
Կարծիքներ