Իսրայելը համաձայնել է, որպեսզի սահմանին «Հեզբոլլահի» մի քանի դիտակետեր լինեն
Իսրայելը համաձայնել է, որ լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը մի քանի դիտակետեր պահպանի լիբանանա-իսրայելական սահմանին։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իսրայելը համաձայնել է միայն մի պայմանով, որ «Հեզբոլլահի» դիտակետերը համատեղ գործեն լիբանանյան բանակի և ֆրանսիական ուժերի հետ, որոնք, ըստ Իսրայելի, պետք է տեղակայվեն լիբանանա-իսրայելական սահմանին։
Իրավիճակը հարավային Լիբանանում սրվեց Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից հետո՝ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման կողմից Իսրայելի հարավի վրա հարձակումից հետո։ Իսրայելական բանակը և լիբանանյան «Հըզբոլլահի» մարտիկները գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանամերձ շրջաններում։
Կարծիքներ