Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարն Էստոնիայում տանկ է նստել
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը Էստոնիա կատարած այցի ժամանակ տանկ է նստել։ Արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը Էստոնիա է ժամանել Լատվիա կատարած այցից առաջ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը, գրում է The Times-ը։
Գագաթնաժողովից առաջ Թրասն ասել է, որ իր հիմնական թեման Ուկրաինայի հետ սահմանին «ռուսական ռազմական հզորության ստեղծումն» է, ինչպես նաև լեհ-բելառուսական սահմանին ներգաղթյալների իրավիճակը։
Լիզ Թրասը նաև զգուշացրել է Ռուսաստանին «ռազմավարական սխալ» թույլ չտալ և նորից չներխուժել Ուկրաինա։ Կրեմլի նման քայլը կառաջացնի ՆԱՏՕ-ի տնտեսական և դիվանագիտական արձագանքները։ Եվ դրանից խուսափելու համար Բրիտանիան կօգտագործի իր ձեռքի տակ եղած դիվանագիտական ու տնտեսական բոլոր լծակները։
«Մենք ցանկանում ենք մի աշխարհ, որտեղ ազատությունն ու ժողովրդավարությունը ոչ միայն գոյատևեն, այլև կծաղկեն: Այդ նպատակով մենք կհակազդենք Ռուսաստանի չարամիտ գործունեությանը: Մենք կաջակցենք Ուկրաինային և կայունությանը Արևմտյան Բալկաններում՝ ապահովելու նրանց անվտանգությունը և բարձրացնելով տնտեսական ճկունությունը»,- ասել է նա:
Կարծիքներ