Աբխազիայի կեսն առանց էլեկտրականության է մնացել

Աբխազիայի կեսն առանց էլեկտրականության է մնացել

Հրդեհների կապակցությամբ արտակարգ անջատման պատճառով Աբխազիայի կեսն առանց էլեկտրականության է մնացել` Ռուսաստանի հետ սահմանից մինչեւ Սուխում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով «Չեռնոմորէներգո» ընկերությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոր տարվա սկզբից հրդեհների թիվն Աբխազիայում աճել է: Հրդեհ է տեղայնացվել Վրաստանին սահմանակից Գալի շրջանում, որն ինը գյուղ էր ընդգրկել: Նաեւ Գագրա քաղաքում անտառային հրդեհը քարաթափման պատճառ էր դարձել, որը փակել էր դաշնային մայրուղին: Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ Աբխազիայում ուժեղ հրդեհների հետ կապված իրավիճակը կայունացել է, բնակավայրերին սպառնալիք չկա: Սակայն հունվարի 8-ի գիշերը Գագրայում բռնկված հրդեհը 100-150 մետր հեռավորության վրա էր բնակելի շենքերից: Հրդեհը դեռ տեղայնացված չէ:

Նշվում է, որ հրդեհի պատճառով էներգետիկները ստիպված էին անջատել «Պսոու 220» էլեկտրահաղորդման գիծը: Առանց էլեկտրականության են մնացել Գագրայի, Գուդաուտիի շրջանների եւ Սուխումի բնակիչները: Վթարի վերացման համար ներգրավվել են «Չեռնոմորէներգո»-յի բոլոր համապատասխան ծառայությունները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում