Պապոյանն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենն անդրադարձել են ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Սևակ Միքայելյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ իրականացվող աշխատանքները տնտեսության տարբեր ուղղություններով, այդ թվում՝ գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։
Առանձին անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական աճին միտված նախարարության դիրքորոշումներին, ինչպես
նաև ՀՀ կառավարության հետ շարունակական համագործակցության ուղղություններին:
Կողմերը բարձր են գնահատել ձևավորված համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել համատեղ աշխատանքները նշված ուղղություններով։
Կարծիքներ