Եվլախում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր. Արցախի տեղեկատվական շտաբ

Եվլախում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր. Արցախի տեղեկատվական շտաբ

Սեպտեմբերի 21-ին ռուսական միջնորդությամբ Եվլախ քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում:

Գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր:

Կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ․ այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում