Փարիզում մեկնարկել է ՌԴ-ի ու Ֆրանսիայի արտաքին և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը

Փարիզում մեկնարկել է ՌԴ-ի ու Ֆրանսիայի արտաքին և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը

Փարիզում 2+2 ձևաչափով մեկնարկել է Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների ու պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Այս մասին տեղեկատվությունը հրապարակված է ՌԴ արտաքին գործերի նախարարության  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում:

Հանդիպումը տեղի է ունենում Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ հանդիպման օրակարգում միջազգային, տարածաշրջանային ճգնաժամի քաղաքական ու ռազմական ասպեկտներին վերաբերող հարցեր են: Երկու երկրների պաշտոնյաները  քննարկելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում գործադրվող ջանքերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում