1,3-ից մինչև 11,43 միլիարդ դրամ. մարզերից աննախադեպ բարձր արժեքներով սուբվենցիայի ծրագրեր են ներկայացվում

1,3-ից մինչև 11,43 միլիարդ դրամ. մարզերից աննախադեպ բարձր արժեքներով սուբվենցիայի ծրագրեր են ներկայացվում

Մարզերից աննախադեպ բարձր արժեքներով սուբվենցիայի ծրագրեր են ներկայացվում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը՝ նշելով, որ համեմատելով 2019-2021 թվականներին իրականացված սուբվենցիայի ծրագրերի քանակը և կարևորը՝ դրանց արժեքները, 2022 թվականին համայնքների միավորումից հետո ներկայացված սուբվենցիայի նախնական հայտերի հետ՝ կարելի է արձանագրել, որ մարզերից աննախադեպ բարձր արժեքներով սուբվենցիայի ծրագրեր են ներկայացվում։

Մասնավորապես․

Արմավիրի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 6․2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝

2021-ին՝ 3,76 մլրդ դրամի,

2020 թվականին՝ 2,0 մլրդ դրամի

2019 թվականին 768 մլն դրամի

Արարատի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 13,63 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝

2021-ին՝ 2,27 մլրդ դրամի,

2020 թվականին՝ 2,56 մլրդ դրամի

2019 թվականին 1,21 մլրդ դրամի

Գեղարքունիքի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 12,96 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝

2021-ին՝ 3,69 մլրդ դրամի,

2020 թվականին՝ 4,74 մլրդ դրամի

2019 թվականին 4,438 մլրդ դրամի

Կոտայքի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 11,43 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝

2021-ին՝ 6,39 մլրդ դրամի,

2020 թվականին՝ 2,28 մլրդ դրամի

2019 թվականին 1,99 մլրդ դրամի

Լոռու մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 8,814 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝

2021-ին՝ 2,8 մլրդ դրամի,

2020 թվականին՝ 2,9 մլրդ դրամի

2019 թվականին 1,82 մլրդ դրամի

Շիրակի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 7,62 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝

2021-ին՝ 2,77 մլրդ դրամի,

2020 թվականին՝ 2,7 մլրդ դրամի

2019 թվականին 1,8 մլրդ դրամի

Վայոց ձորի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 3,17 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝

2021-ին՝ 1,137 մլրդ դրամի,

2020 թվականին՝ 1,03 մլրդ դրամի

2019 թվականին 635 մլն դրամի

Տավուշի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 4,95 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝

2021-ին՝ 1,31 մլրդ դրամի,

2020 թվականին՝ 2,29 մլրդ դրամի

2019 թվականին 1,48 մլն դրամի

Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ համայնքների միավորման պետության քաղաքականությունը ճիշտ ուղղությամբ է ընթանում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում