Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարտական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. ՄԱԿ
Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարտական գործողություններն անթույլատրելի են և պետք է անհապաղ դադարեցվեն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հաղորդում է Ռիա Նովոստին:
Վերջինս նշել է, որ ՄԱԿ-ը դատապարտում է խաղաղ բնակավայրերի թիրախավորումը:
«Նման հարձակումները չեն կարող արդարացում ունենալ: Եվս մեկ անգամ կրկնում ենք գլխավոր քարտուղարի՝ բոլոր կողմերին ուղղված կոչն անհապաղ մարդասիրական հրադադար հաստատելու մասին, որի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, և լիովին կատարել իրենց պարտականությունները քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքները պաշտպանելու հարցում»,- ասել է Դյուժարիկը` հավելելով.
«Շարունակվող մարտական գործողություններն անթույլատրելի են և պետք է անհապաղ դադարեցվեն»:
Կարծիքներ