Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը դրական է արձագանքել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց օրինագծի վրա վետո դնելու փաստին։
Այս մասին Միշելը X-ի իր միկրոբլոկում գրել է․
«Նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս։ Իր ներկայիս տեսքով օրենքը չի համապատասխանում եվրոպական արժեքներին և Վրաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումներին»,- գրել է նա։
Կարծիքներ