Թուրքիան զգուշացրել է բոլոր երկրներին, որ ռազմանավերին թույլ չի տա անցնել նեղուցներով
Թուրքիան ափամերձ և ոչ առափնյա բոլոր երկրներին զգուշացրել է, որ թույլ չի տա ռազմանավերին անցնել Դարդանելի և Բոսֆորի միջով։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք կատարել ենք և կշարունակենք կատարել Մոնտրոյի կոնվենցիայով ամրագրված դրույթները: Մինչ օրս մենք ռազնավերի անցման ոչ մի հարցում չենք ստացել: Մենք զգուշացրել ենք բոլոր առափնյա և ոչ առափնյա երկրներին, որ ոչ մի ռազմանավ չի անցնի: նեղուցներով»,- նախարարին մեջբերում է Անատոլու գործակալությունը:
Կարծիքներ