Disney ընկերությունը դադարեցրել է իր ֆիլմերի ցուցադրությունները Ռուսաստանում
Ամերիկյան The Walt Disney Company ընկերությունը դադարեցնում է իր ֆիլմերի ցուցադրությունները Ռուսաստանում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին երկուշաբթի օրը հայտնել է CNBC- ն :
«Հաշվի առնելով Ուկրաինա չարդարացված ներխուժումը և սարսափելի հումանիտար ճգնաժամը, մենք դադարեցնում ենք ֆիլմերի ցուցադրությունները ռուսական կինոթատրոններում, ներառյալ Pixar's Turning Red-ի առաջիկա պրեմիերան»,- ասվում է հայտարարության մեջ։ The Walt Disney Company-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ հետագա որոշումները կկայացվեն ընկերության ղեկավարության կողմից՝ ելնելով, թե ինչպես կզարգանա իրավիճակը»։
Կարծիքներ