Հնդկաստանում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 100-ի. Daily Pioneer
Հնդկաստանում առնվազն 100 մարդ Է զոհվել հեղեղումների հետեւանքով, ամենից շատ տարերքի հարածից տուժել Է Ասամի հյուսիս - արեւելյան նահանգը:
Ասամի Տարերային աղետների դեմ պայքարի վարչության տվյալներով՝ տեղատափ մուսոնային անձրեւների հետեւանով Բրահմապուտրա գետի վարարումից առաջած հեղեղումներից զոհվածների թիվը տարածաշրջանում հասել Է 85-ի: Ջրի հոսքերից ոչնչացել Է 3 հազար գյուղ նահանգի 33 օկրուգներից 25-ում: Իշխանություններն ստեղծել են ավելի քան 50 հազար ժամանակավոր ճամբարներ, որտեղ աղետի շրջաններից տարահանում են հարյուր հազարավոր մարդկանց:
«Բրահմապուտրա գետի մակարդակը չդադարող անձրեւների պատճառով շարունակում Է բարձրանալ: Իրադրությունը մնում Է կրիտիկական,- հայտարարել Է Ասամի ջրային պաշարների նախարար Քեշաթ Մահանթան:- Տարերային աղետի դեմ պայքարը բարդացնում Է կորոնավիրուսի համավարակը»: Հեղեղումների հետեւանքով բնակիչների մահվան մասին հաղորդումներ են ստացվում Բիհարի արեւելյան նահանգից: Հուլիսի 19-ին չորս մարդ Է հեղեղումների զոհ դարձել Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ