Բարի Ալիբասովը վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել
Երաժիշտ, երգահան և երաժշտական պրոդյուսեր Բարի Ալիբասովին տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք, հաղորդում է ria.ru-ն։
Նշվում է, որ Ալիբասովի առողջականի վատթարացման ֆոնին վերջինիս որդին նրան հիվանդանոց է տեղափոխել։ Բժիշկները հետազոտել են պրոդյուսերին, ինչից հետո որոշել են վերակենդանացման բաժանմունք տեղափոխել։
Նշվում է, որ վերջին շաբաթներին նրա վիճակը վատացել է, «ոտքերի վրա հազիվ է կարողացել մնալ»։
Ալիբասովի ճշգրիտ ախտորոշումը դեռևս հայտնի չէ։
Կարծիքներ