Հնդկաստանի արեւելքում մեկ օրում շուրջ 30 մարդ Է զոհվել կայծակի հարվածներից

Հնդկաստանի արեւելքում մեկ օրում շուրջ 30 մարդ Է զոհվել կայծակի հարվածներից

Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիայի արեւելյան նահանգի առնվազն 27 բնակիչ Է զոհվել վերջին 24 ժամում կայծակի հարվածներից: Հունիսի 8-ին այդ մասին հայտնել Է The Times of India թերթը:

Զոհվել են նահանգի վեց օկրուգների բնակիչներ, զոհվածների թվում երեքը կանայք են: Տեղական իշխանությունների տեղեկատվությամբ՝ պատահարի պատճառն այն Է, որ մարդիկ ամպրոպին շարունակում են աշխատել դաշտում, չնայած արտակարգ ծառայությունների կողմից բարձր մակարդակի վտանգի հայտարարմանը:

Արեւմտյան Բենգալիայի կառավարությունը ցավակցություններ Է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ նահանգի բնակիչներին հորդորել Է պահպանել անվտանգության միջոցները տարածաշրջանում շարունակվող տեղատարափ անձրեւների եւ ամպրոպների պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում