Օրբանը Մոսկվայում չի ներկայացնում ՆԱՏՕ-ն, այլ միայն իր երկիրը. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հայտարարել է, որ չնայած ղեկավարության փոփոխությանը Մեծ Բրիտանիան կշարունակի առանցքային դեր խաղալ ՆԱՏՕ-ում։
Անդրադառնալով Հունգարիայի վարչապետի այցին ՌԴ-ը Ստոլտենբերգը նշել է, որ Օրբանը Մոսկվայում չի ներկայացնում ՆԱՏՕ-ն, այլ միայն իր երկիրը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Օրբանին հիշեցրել, որ «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի»։
«Եթե մենք ցանկանում ենք հասնել բանակցային լուծման, մենք պետք է ռազմական աջակցություն ցուցաբերենք Ուկրաինային, և դա այն է, ինչ անում են ՆԱՏՕ-ի դաշնակիցները։ Դաշինքին «Մինսկ-3» պետք չէ ուկրաինական հակամարտությունում, նրան պետք են անվտանգության երաշխիքներ»։
Կարծիքներ