ՍԴ-ում շարունակում են նախագահ ընտրել
Արդեն երրորդ օրն է՝ Սահմանադրական դատարանի անդամները նախագահ են ընտրում: Երեկ ՍԴ նախագահի պաշտոնում ինքնաառաջադրվեց Երվանդ Խունդկարյանը, իսկ Հրայր Թովմասյանը առաջադրել էր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, ով ինքնաբացարկ էր հայտնել, նշելով, որ նպատակահարմար չի գտնում: Ինչից հետո լրագրողների հետ զրույցում Թովմասյանը հայտնել էր՝ ընտրությանը չի մասնակցի: Այսօր շարունակվող ընտրության ժամանակ ՍԴ դատավորները հարց ու պատասխաններ կունենան, կհնչեն ելույթներ, ինչին էլ կհետևի ընտրությունը:
ՍԴ նորանշանակ դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողների հետ զրույցում դժվարացավ պատասախնել, արդյո՞ք այսօր կավարտվի այդքան ձգձգված ընտրությունը, նշելով, որ տեսականորեն ոչինչ չի բացառվում:
Կարծիքներ