Լուվրում էկոակտիվիստներն ապուր են լցրել «Մոնա Լիզա»-ի կտավի վրա

Լուվրում էկոակտիվիստներն ապուր են լցրել «Մոնա Լիզա»-ի կտավի վրա

Փարիզում՝ Լուվրի թանգարանում, էկոակտիվիստներն ապուր են լցրել Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Ջոկոնդա» («Մոնա Լիզա») կտավի վրա: AFP-ն հայտնում է, որ, բարեբախտաբար, միջադեպի հետևանքով կտավը չի վնասվել, քանի որ այն պաշտպանված է զրահապատ ապակիով:

«Կիրակի առավոտյան երկու բնապահպան ակտիվիստ ապուր են լցրել Լուվրում ներկայացված «Մոնա Լիզա» կտավը պաշտպանող զրահապատ ապակու վրա՝ հիմնավորելով իրենց գործողությունները, մասնավորապես, «առողջ և կայուն սննդի իրավունքը» խթանելու ցանկությամբ», - հայտնում է գործակալությունը:

Նշվում է, որ թանգարանն անմիջապես տարհանել է սրահը, որտեղ ցուցադրված է նկարը, և սկսել մաքրման աշխատանքները։

Եթե կտավը պաշտպանված չլիներ զրահապատ ապակիով, ապա թանկարժեք նկարի համար հետագայում ռեստավրացման հսկայական աշխատանքներ կպահանջվեին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում