«Ռոման» պատրաստ չէ բավարարել Մխիթարյանի ֆինանսական պահանջները. Calciomercato
Calciomercato-ն հայտնում է, որ մրցաշրջանի ավարտից հետո «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը:
Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան առաջարկել է նոր երկամյա պայմանագիր՝ 5 միլիոն եվրո աշխատավարձով, սակայն հռոմեական ակումբի ղեկավարությունը պատրաստ չէ բավարարել այս ֆինանսական պահանջները:
Նշվում է նաև, որ Ռայոլան Մխիթարյանի ծառայություններն սկսել է առաջարկել նաև այլ ակումբների՝ մասնավորապես «Միլանին»։
Կարծիքներ