Կոտայքում սպանդանոցներն ունակ են ապահովել մորթի անհրաժեշտ ծավալը
ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ 2020 թվականի հուլիսի 1-ից մորթը բացառապես կիրականացվի սպանդանոցներում: Սրան ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը եւ նշել.
«Այս պահին մեր մարզում գործող սպանդանոցներն իրենց հզորությամբ ունակ են ապահովել մորթի անհրաժեշտ ծավալը:
Մոտակա օրերին կգործարկվի ևս երկու սպանդանոց Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրում «Չանախ» ՍՊԸ-ին կից և Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում:
Նոր սպանդանոցների կառուցման հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է: Առաջիկայում կունենանք ավելի ժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով հագեցած, համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններով սպանդանոցներ:
Անասնապահներին և սպանդանոցային մորթ իրականացնող կազմակերպություններին հորդորում եմ համատեղ ուժերով կյանքի կոչել սպանդանոցային մորթի կազմակերպման վերաբերյալ Կառավարության ծրագիրը»:
Կարծիքներ