Սուրեն Պապիկյանը մասնակցել է կառուցապատման ոլորտի` Հայաստանում անցկացված առաջին ամենամեծ էքսպոյի բացմանը

Սուրեն Պապիկյանը մասնակցել է կառուցապատման ոլորտի` Հայաստանում անցկացված առաջին ամենամեծ էքսպոյի բացմանը

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը մասնակցել է կառուցապատման ոլորտի` Հայաստանում անցկացված առաջին ամենամեծ էքսպոյի բացմանը։ Պապիկյանն այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Պապիկայնը ողջունել է մասնակիցներին` միջոցառումը համարելով նշանակալից` ինչպես փոխադարձ ծանոթության և կապերի հաստատման տեսանկյունից, այնպես էլ նոր գաղափարների հղացման և իրականացման գործնական հնարավորություններ ստեղծելու առումով։ Շրջել է նաև տաղավարներով` ծանոթանալով կառուցապատողների առաջարկներին, զրուցելով նրանց ծրագրերի ու նախագծերի շուրջ։

«Build Armenia 2021» խորագրով ընթացող միջոցառումն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որի շրջանակում տեղի է ունենում մի շարք կառուցապատող ընկերությունների, մեծ և փոքր ճարտարապետական բիզնեսների, առք ու վաճառք իրականացնող կազմակերպությունների ու բանկերի հանդիպում-ցուցահանդես։

Միջոցառումը միտված է համախմբելու Հայաստանում ոլորտի բոլոր ներկայացուցիչներին և ստեղծել կապ նրանց ու գործընկերների միջև։ Էքսպոյի ընթացքում ներկայացվում են մոտ 50 ընկերություններ՝ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ի ներկայացուցիչները և համագործակցող ու համագործակցության ձգտող բոլոր ընկերությունները, որոնք տեղում ներկայացնում են իրենց ընթացիկ ու սպասվող նախագծերը և այցելուներին հնարավորություն ընձեռում ծանոթանալ ու ընտրել իրենց համապատասխան լավագույն առաջարկները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում