ԱՀԿ-ն հայտնում է կապիկի ծաղիկի հաստատված 131 դեպքի մասին

ԱՀԿ-ն հայտնում է կապիկի ծաղիկի հաստատված 131 դեպքի մասին

Մայիսի 7-ից Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաղորդել է կապիկի ծաղիկի 131 հաստատված դեպքի և 106 կասկածելի վարակի մասին աշխարհի 19 երկրներում: Այս մասին երեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը։

ԱՀԿ-ն բռնկումն արտասովոր է անվանել, սակայն նշել է, որ դրա տարածումը մնում է վերահսկելի: Այնուամենայնիվ, կազմակերպության անդամները կշարունակեն խորհրդակցություններ անցկացնել կապիկի ծաղիկի տարածումը կանխելու նպատակով։

Ապրիլին և մայիսին արևմտաեվրոպական մի շարք երկրներում տարածված կապիկի ծաղիկի վիրուսը հայտնաբերվել է նաև այլ մայրցամաքներում։ Վերջին շրջանում վարակի դեպքեր են գրանցվել, մասնավորապես, Ավստրալիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կանադայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Շվեդիայում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում