Գերմանիայում Covid-ի տարածման հիմնական ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 200 դեպքը 100 հազարից
Կորոնավիրուսի յոթնօրյա տարածումը Գերմանիայում համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 հազար մարդու հաշվով 200 դեպքը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բեռլինի վիրուսաբանության ինստիտուտը, որը կրում է Ռոբերտ Կոխի անունը (Գերմանիայի Դաշնային Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայությամբ)։
Նրա խոսքով, երկուշաբթի օրը այս ցուցանիշը կազմել է 201,1։ Նախորդ օրը այն հասել էր 191,5 արժեքի, անցած շաբաթ՝ 154,8-ի։ Նախորդ առավելագույն ցուցանիշը գրանցվել է 2020 թվականի դեկտեմբերի 22-ին։ Այնուհետև 100 հազար բնակչին գրանցվել է վարակման 197,6 դեպք։
Կարծիքներ