Դեռ վերլուծում ենք. Միրզոյանը հաստատեց` Ադրբեջանը նոր առաջարկներ է փոխանցել
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այս մասին ասաց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։
Նշենք, որ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ժնևյան հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հայտարարել էր` ՀՀ–ին է փոխանցել խաղաղ պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ տարրերը։ «Իսկապես մեզ փոխանցել են նման փաստաթուղթ։
Ադրբեջանի` մարտի սկզբին մեզ փոխանցած 5 սկզբունքները հրապարակվել են, և ֆիքսել ենք, որ մեզ համար անընդունելի ոչինչ չկա։ Այս անգամ ադրբեջանական կողմի փոխանցած առաջարկները, ըստ էության, կառուցված են այդ սկզբունքների վրա։
Կան բաներ, որոնք դեռ վերլուծում ենք և կարձագանքենք։ Կլինեն բաներ, որ ընդունելի չեն լինի մեզ համար, և հակառակը»,–ասաց Միրզոյանը։ Նրա խոսքով` հայկական կողմը նույնպես իր առաջարկները կներկայացնի, այսինքն` նորմալ բանակցային գործընթաց է։
Կարծիքներ