Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանը ընդգծել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների և պատանդների վերադարձի կարևորությունը

Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանը ընդգծել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների և պատանդների վերադարձի կարևորությունը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ:

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ շարունակական ակտիվ համագործակցությունը՝ մարդասիրական և հումանիտար մի շարք խնդիրների լուծման գործում: Վահագն Խաչատուրյանը հատկապես ընդգծել է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և քաղաքացիական անձանց վերադարձի ապահովման կարևորությունը: Նախագահը մեծապես կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունն այս գործում:

Հանդիպմանը քննարկվել է նաև Արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների որոնողական աշխատանքների ընթացքի շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի նախագահի բարձրացրած հարցերը առաջնահերթություն են իր համար և իր ղեկավարած կառույցի ուշադրության ներքո են: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում