Իտալիայում սկսել են մասնակիորեն բացել բարերը, ռեստորաններն ու կինոթատրոնները
Ապրիլի 26-ից Իտալիայում սկսում են մեղմացնել COVID-19 կորոնավիրուսի պատճառով մտցված սահմանափակումները, մասնակիորեն բացվում են բարերը, ռեստորաններն ու կինոթատրոնները: Այդ մասին հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները:
Նրանց տվյալներով՝ բարերը եւ ռեստորանները կկարողանան թարմ օդում սպասարկել այցելուներին, ընդ որում՝ կես տարվա ընթացքում առաջին անգամ նույնիսկ երեկոներին:
Կինոթատրոնները, թատրոնները եւ համերգասրահները կկարողանան աշխատել այն պայմանով, որ դրանք լցվեն առավելագույնը կիսով չափ:
Ինչպես նշում են ԶԼՄ-ները, երկրի տարածաշրջանների երեք քառորդը կրկին տեղ կգտնեն «դեղինների»՝ կորոնավիրուսի տարածման ցածր մակարդակ ունեցող տարածաշրջանների ցուցակում:
Մինչեւ հունիսի 1-ը, ինչպես սպասվում Է, կբացվեն լողավազանները, մարզասրահները, կսկսեն անցկացնել սպորտային միջոցառումներ:
Ապրիլին ավելի վաղ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել Էր, որ երկրի կառավարությունն ստանձնում Է «կանխամտածված ռիսկը»՝ սկսելով մեղմացնել մտցված սահմանափակումները:
«Այդ միջոցառումները հակազդում են դարձել այն դժվարություններին, որոնց բախվել են շատերը… Դրանք երկրում ավելի շատ հանգստություն կստեղծեն եւ հիմք կդառնան տնտեսության վերականգնման համար»,-ընդգծել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ