ՀՀ նախագահի հրամանագրով՝ Բորիս Սահակյանին շնորհվել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Բորիս Սահակյանին շնորհվել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը.
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության քարտուղարության խորհրդական Բորիս Ռուբենի Սահակյանին շնորհել արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան»,- ասված է հրամանագրում:
Կարծիքներ