Նոյեմբերի 1-ից Հայաստանը կհամարվի անվտանգ երկիր Չեխիայի համար

Նոյեմբերի 1-ից Հայաստանը կհամարվի անվտանգ երկիր Չեխիայի համար

Չեխիայի ներքին գործերի նախարարությունը  փոխվարչապետ  Յան Համաչեկի (ČSSD) ղեկավարությամբ, այլեւս  Հայաստանից միջազգային ապաստան հայցողներին ` Չեխիայում մնալու դիմումները կմերժի։  Ինչպես հայտնում է չեխական novinky.cz  լրատվական կայքէջը, ըստ ներքին գործերի նախարարության, այս քայլի նպատակն է, որպեսզի Չեխիայի ապաստանի տրամադրման համակարգը չչարաշահեն՝ Եվրամիությունում բնակվելու իրավունքի օրինականացման  համար։

Ներքին գործերի նախարարությունը, հետևաբար, որոշել է 2020p. նոյեմբերի 1-ից Հայաստանը ներառել այն անվտանգ երկրների շարքում, որտեղ համակարգված ձեւով չեն խախտվում մարդու իրավունքները:

Այն որ, «թավշյա հեղափոխությունից» հետո աճել էր Հայաստանից Չեխիա ներագաղթողների եւ ապաստան պահանջողների թիվը,  վկայում էին նաեւ չեխաբնակ հայ թարգմանիչները։

«Հայաստանի քաղաքացիների կողմից միջազգային պաշտպանության համար դիմումների թվի աճի միտում կա», - novinky.cz  կայք էջին ասել են  ՉՀ ներքին գործերի նախարարությունում:

Ներքին գործերի նախարարությունը հավանություն է տալիս նաև   Կառավարության ներկայացրած  «Ապաստանի մասին» օրենքի նախագծին  և «Օտարերկրացիների ժամանակավոր պաշտպանության մասին» ակտին:

Նոյեմբերի 1-ից Հայաստանը կհամարվի անվտանգ երկիր Չեխիայի համար։ Այլեւս կդժվարանա Չեխիայում ապաստան ստանալը։ 2019-ին 372...

Опубликовано Hakob Asatryan Среда, 19 августа 2020 г.

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում