Վաղը տեղի կունենա Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունների խորհրդարանական ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու վերաբերյալ հուշագրի ստորագրման արարողությունը. Բաբաջանյան

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եվ այսպես,

Վաղը՝ մայիսի 18-ին ժամը 19․00-ին Երևանի Double tree by Hilton հյուրանոցի դահլիճում տեղի կունենա Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունների՝ ժողովրդավարական երկու ուժերի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու վերաբերյալ հուշագրի ստորագրման արարողությունը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում