Բարսելոնան ցանկանում է կրճատել Մեսսիի աշխատավարձը
Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի աշխատավարձը կարող է նվազեցվել, տեղեկացնում է Sport.es-ը:
Նշվում է, որ թիմի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հանդիպել է Մեսսիին և տեղեկացրել նրան կայացված որոշման մասին:
Ակումբը 90 միլիոն եվրո է վճարում Մեսիին, որի կեսը կազմում են հարկերը:
Հիշեցնենք, որ արգենտինացու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին հաջորդ ամռանը կարող է լքել «Բարսելոնան»:
Կարծիքներ