Ավազակային հարձակում Գյումրիում. դիմակավորված անձը ատրճանակով թալանել է 70-ամյա ամուսիններին․ կա վիրավոր
Այսօր, հուլիսի 21-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 04։40-ի սահմաններում ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել Գյումրի քաղաքի Պարոնյան փողոցի տներից մեկի բնակիչ 70-ամյա Սաթենիկ Ա․-ից, ով հայտնել է, որ դիմակավորված անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է իր տան ննջասենյակի պատուհանը, այնուհետև մտել ներս և զենքով ստիպել է իր 70-ամյա ամուսնուն, որպեսզի իրենց մոտ եղած գումարը տան։ Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը:
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կողոպտիչը տուն է մտել դիմակավորված, և ամուսիններից գումարը ստանալուց հետո մեկ կրակոց է արձակել Մեքս Ա․-ի վրա, ով հրազենային վնասվածք ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու և ապօրինի զենք կրելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Կարծիքներ