«Հայաստան» դաշինքի անդամ Ալեքսանդր Խաչատուրյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
«Հայաստան» դաշինքի անդամ Ալեքսանդր Խաչատուրյանը հայտարարել է, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից և այդ մասին դիմում է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Ինստիտուցիոնալ ընդդիմության գործունեությունը ենթադրում է ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական աշխատանք։ Ներկա պահին ինձ ավելի շատ տեսնում եմ խորհրդարանից դուրս և կենտրոնանալու եմ հենց արտախորհրդարանական հարթության վրա, քանի որ այնտեղ ևս հսկայական աշխատանքի կարիք կա։
Գաղափարները շատ են, և բոլորդ դրանց մասին կտեղեկանաք առաջիկայում»,- հայտնել է Խաչատուրյանը՝ հավելելով. «Ամեն ինչ լավ է լինելու»։
Կարծիքներ