Արևելյան Վրաստանում բրոնզե դարի ոսկով դամբարաններ են գտել
Հնագետները միջին բրոնզի դարաշրջանի արտեֆակտներով դամբարաններ են հայտնաբերել Արևելյան Վրաստանի Տետրիցկարո շրջանում (Քվեմո-Քարթլիի մարզ): Այս մասին հայտնում է Վրաստանի ազգային թանգարանը, գրում է Грузия онлайн կայքը:
Բլրի պեղման ժամանակ հայտնաբերվել են ոսկե և կերամիկայից իրեր: Մասնագետները դրանք թվագրում են մ.թ.ա. 21-20-րդ դարերին:
Բոլոր ցուցանմուշներն ուղարկվել են Թբիլիսիի Սիմոն Ջանաշիայի անվան Վրաստանի ազգային թանգարանի հնագիտական և ազգագրական նյութերի վերականգնման հետազոտական լաբորատորիա:
Ներկայումս այնտեղ նախնական ուսումնասիրություններ են ընթանում, սկսվել է փորձնական մշակումը: Գործընթացը ղեկավարում է լաբորատորիայի ղեկավար, դոկտոր Նինո Քեբուլաձեն:
Կարծիքներ