Կանադայում շուրջ մեկ միլիարդ ծովային կենդանի ողջ-ողջ եփվել է օվկիանոսում շոգի պատճառով
Շուրջ մեկ միլիարդ միդիա, փափկամարմին, խխունջ եւ այլ ծովաբնակ կենդանի է սատկել արտասովոր շոգի պատճառով Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արեւմուտքւոմ: Այդ մասին հաղորդում է The Washington Post-ը:
Միդիաների եւ մյուս երկփեղկ փափկամարմինների վախճանը կարող է քայքայել ամբողջ էկոհամակարգը, պատմել է էկոկենսաբան Էմիլի Քերինգթոնը: Փափկամարմինները կարեւոր է խնդիր են լուծում՝ զտելով մեծ ծավալով ջուր եւ կենտրոնական դեր են խաղում սննդային շղթայում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադայի որոշ շրջաններում ջերմաստիճանը հասել է +49,6-ի՝ ըստ Ցելսիուսի: Բրիտանական Կոլումբիան հայտնել է, որ առնվազն 719 մարդ է զոհվել, ինչը երեք անգամ ավելին է, քան սովորաբար գրանցվում է նահանգում յոթ օրվա ընթացքում:
Կարծիքներ