Անցած տարվա օգոստոսից դեկտեմբեր ամիսներին ավելի քան 160 փիղ է սատկել Զիմբաբվեի Հվանգե ազգային պարկում

Անցած տարվա օգոստոսից դեկտեմբեր ամիսներին  ավելի քան 160 փիղ է սատկել Զիմբաբվեի Հվանգե ազգային պարկում

Անցած տարվա օգոստոսից դեկտեմբեր ամիսների երկարատև երաշտի հետևանքով ավելի քան 160 փիղ է սատկել Զիմբաբվեի Հվանգե ազգային պարկում: Այս մասին հայտնում է «The Guardian» թերթը՝ վկայակոչելով վայրի կենդանիների պաշտպանության տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Պարբերականի տվյալներով՝ 2023 թվականին Զիմբաբվեի մեծ մասում 50%-ով քիչ տեղումներ են գրանցվել նորմայի համեմատ, ինչի հետևանքով երաշտի ժամանակաշրջանը զգալիորեն երկարել է։

«Հետազոտությունները ցույց են տվել, որ փղերի զանգվածային մահացությունը տեղի է ունեցել անձրևի բացակայության պատճառով։ Կենդանիների մեծ մասը սատկել է երիտասարդ տարիքում», - ասում է Զիմբաբվեի այգիների և վայրի բնության վարչության ներկայացուցիչ Թինաշե Ֆարավոն:

Ըստ «Bhejane Trust» բնապահպանական ասոցացիացիայի ղեկավար Թրևոր Լեյնի․ «Սովը, բարձր ջերմաստիճանը և ջրի բացակայությունը սթրես են առաջացրել փղերի մոտ։ Դեպքը կարող է կրկնվել նաև այս տարի»,- հավելել է նա։

Նման դեպք Զիմբաբվեում տեղի է ունեցել նաև 5 տարի առաջ, երբ երաշտի հետևանքով սատկել էր մոտ 200 փիղ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում