Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Ռաջաբովին

Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Ռաջաբովին

Փարիզում ընթացող արագ եւ կայծակնային խաղի  մրցաշարի հերթական մրցումային օրը հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն անցկացրած 9 պարտիաներից 3-ում հաղթանակ տարավ, մյուս  3-ում պարտվեց, ևս 3 պարտիա ավարտեց ոչ-ոքի արդյունքով:

Արոնյանը առավելության հասավ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի , ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի և ամերիկացի Ուեսլի Սոյի նկատմամբ:

Արոնյանը 12,5 միավորով 6-րդ տեղում է:

Կայծակնային խաղի ևս  9 տուր կանցկացվի հունիսի 22–ին։

   

Աղբյուր`  ArmSport.am

Հետևեք մեզ նաև Տելեգրամում