Իրկուտսկի մարզում քրեական գործ է հարուցվել անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքի առթիվ

Իրկուտսկի մարզում քրեական գործ է հարուցվել անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքի առթիվ

Իրկուտսկի շրջանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել տեղի երեք բնակիչների նկատմամբ, որոնքր կասկածվում են անօրինական միգրացիայի կազմակերպման մեջ։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «ՆԳՆ ԶԼՄ» պորտալին։

Կասկածյալները Իրկուտսկում հոսթել են վարձել և ստեղծել մի քանի կազմակերպություններ, որոնք զբաղվում են շինարարությամբ և այլ երկրների քաղաքացիներին իրավաբանական օգնություն տրամադրելով։ Քրեական բիզնեսի ղեկավարը Իրկուտսկում ապրում էր ավելի քան 10 տարի։ 2021 թվականին նրա ղեկավարությամբ կասկածյալները կեղծ փաստաթղթեր են տվել մի քանի հարյուր միգրանտների։

Կասկածյալների բնակության և աշխատանքի վայրերում խուզարկությունների ընթացքում առգրավվել են աշխատանքային պայմանագրեր, օտարերկրյա քաղաքացիների անձնագրեր, կնիքներ, համակարգչային տեխնիկա, փաստաթղթերի դատարկ ձևաթղթեր, գումար և SIM քարտեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում