Ինիեստան՝ Ճապոնիայի տարվա խորհրդանշական հավաքականում

Ինիեստան՝ Ճապոնիայի տարվա խորհրդանշական հավաքականում

«Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան ընդգրկվել է Ճապոնիայի J1 լիգայի տարվա հավաքականում, հայտնել է B/R Football-ը Twitter-ում:

37-ամյա կիսապաշտպանը 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել ճապոնական թիմի կազմում 2021 թվականին J լիգայի առաջին դիվիզիոնում (Ճապոնիայի բարձրագույն լիգա) : «Վիսել Կոբեն» մրցաշրջանն ավարտել է երրորդ տեղում՝ 38 խաղում վաստակելով 73 միավորով։ Չեմպիոն է հռչակվել «Կավասակի Ֆրոնտալը»:

Ինիեստան «Վիսել Կոբեում» հանդես է գալիս 2018 թվականից՝ թիմին միանալով ազատ գործակալի կարգավիճակով։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում