Բելառուսը կշարունակի ջանքեր գործադրել՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու համար. Բելառուսի ԱԳՆ

Բելառուսը կշարունակի ջանքեր գործադրել՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու համար. Բելառուսի ԱԳՆ

Բելառուսի Հանրապետությունը անհանգստությամբ է հետևում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է երկրի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում:

«Սգում ենք երկու կողմի զոհերի համար, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Մենք բարեկամ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարություններին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և հարգել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները»,-ասված է հայտարարությունում:

Բելառուսի ԱԳՆ-ից նշել են, որ իրենք ելնում են նախադրյալից, որ ցանկացած հակամարտություն կարող է և պետք է լուծվի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։

«Իր հերթին Բելառուսը կշարունակի ջանքեր գործադրել բոլոր հասանելի ձևաչափերով՝ Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հասնելու համար»,-նշել են գերատեսչությունից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում