Արարատ Միրզոյանը ՀՀ-ում ԱՀԿ նորանշանակ ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերներին

Արարատ Միրզոյանը ՀՀ-ում ԱՀԿ նորանշանակ ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերներին

Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորանշանակ ներկայացուցիչ Ջիհան Թավիլահին՝ հավատարմագրման նամակը հանձնելու կապակցությամբ: 

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ԱՀԿ ծավալած գործունեությունը Հայաստանում և երախտագիտություն հայտնել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում և համավարակի հետևանքները հաղթահարելու գործում կազմակերպության աջակցության համար։ 

Մտքեր են փոխանակվել Հայաստանում անցկացվող առողջապահական բարեփոխումների և ԱՀԿ հետ այդ հարցում համագործակցության վերաբերյալ:

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հստակ քայլեր է ձեռնարկում Հայաստանի բնակչության կյանքի որակի շարունակական բարելավման, այդ թվում՝ առողջապահության որակի բարձրացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերներին, մասնավորապես` առողջապահական խնդիրների  լուծման  համատեքստում կարևորելով միջազգային մասնագիտացված կազմակերպությունների ներգրավվածությունը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում