Վրաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանը. Ղարիբաշվիլի
Վրաստանը պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հաստատմանը:
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ»-ի ֆորումի բացման արարողությանը:
«Մեր կառավարությունը սկսել է «Խաղաղ հարևանություն» նախաձեռնությունը:
Մեր հարևանների և բարեկամ երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ միասին մենք պատրաստ ենք նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղության վերջնական հաստատմանը։
Այսօր ես ուրախ եմ, որ երկու գործընկերներ եմ ընդունում՝ վարչապետ Ալի Ասադովին և Վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Կայուն խաղաղությունից կշահեն մեր երկրները և ամբողջ տարածաշրջանը »,- ասել է Ղարիբաշվիլին:
Կարծիքներ