Կյանքից հեռացել է Դմիտրի Աթբաշյանը

Կյանքից հեռացել է Դմիտրի Աթբաշյանը

Մահացել է ԽՍՀՄ վաստակավոր օդաչու, «Ավիացիայի ազգային միավորում» կազմակերպության տնօրեն Դմիտրի Աթբաշյանը: Այդ մասին տեղեկացանք  Աթբաշյանի «Ֆեյսբուք»-ի էջից:
Դմիտրի Աթբաշյանը եղել է նաև Լեռային Ղարաբաղի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ: 2015-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Աթբաշյանին պարգևատրել էր «Երախտագիտություն» մեդալով:

Ցավակցում ենք Դմիտրի Աթբաշյանի հարազատներին և մերձավորներին, կիսում կորստի ծանր վիշտը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում