Պենտագոնի մամուլի քարտուղարը կտեղափոխվի Սպիտակ տուն

Պենտագոնի մամուլի քարտուղարը կտեղափոխվի Սպիտակ տուն

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին շուտով կփոխի աշխատանքը և պաշտոն կստանա Սպիտակ տանը, ՏԱՍՍ֊ի փոխանցմամբ՝ հինգշաբթի հաղորդում է CNN- ը՝ հղում անելով աղբյուրներին։

 Քիրբին կդառնա ԱՄՆ վարչակազմի հասարակայնության հետ կապերի բարձրաստիճան պաշտոնյա եւ ասոցացվելու է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի հետ։ Ենթադրվում է, որ անհրաժեշտության դեպքում նա կարող է ճեպազրույցների ժամանակ փոխարինել Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերին։

Քիրբին 2015-ից 2017 թվականներին աշխատել է որպես Պետդեպարտամենտի մամուլի պատասխանատու: Նա Պենտագոնի մամուլի քարտուղարի պաշտոնում աշխատում է 2021 թվականի հունվարից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում