Visa-ն աշխատում է Ռուսաստանում գործարքների դադարեցման ուղղությամբ
Ամերիկյան Visa ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է դադարեցնել աշխատանքը Ռուսաստանում։ Այս մասին ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ ասվում է ընկերության՝ շաբաթ օրը հրապարակված մամուլի հաղորդագրությունում։
«Այսուհետ Visa-ն կաշխատի Ռուսաստանի հաճախորդների և գործընկերների հետ՝ առաջիկա օրերին դադարեցնելու Visa-ի բոլոր գործարքները: Երբ գործընթացն ավարտվի, Ռուսաստանի Դաշնությունում թողարկված Visa քարտերով բոլոր գործարքներն այլևս չեն աշխատի երկրից դուրս»,- ասվում է հայտարարության մեջ։
Կարծիքներ